տուն Տնտեսական Էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա. նախարար

Էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա. նախարար

315
0

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում մասնավորապես նշեց.

«Ջրի գնի հետ կապված. վարձակալության պայմանագրի համաձայն, «Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոսի 1-ից մինչև 10-ը կամ 12-ը պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման հայտ՝ ելնելով հիմնական գործոնից՝ ջրի փաստացի սպառման ծավալը համեմատած բազիսային ծավալների հետ. սղաճ, էլեկտրաէներգիայի և այլ գործունեությունից ստացվող եկամուտներ: Օգոստոսին կներկայացնի հայտը»:

Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց. «Էլեկտրաէներգիայի բարձրացման խնդիր այսօր չենք դնում՝ առնվազն մինչև փետրվարի 1-ը, որովհետև այն գումարները, որոնք գազի գնի բարձրացման պայմաններում կառաջանան, էներգահամակարգում կառավարելի են, և կարող ենք էներգահամակարգի ներքին ռեսուրսների կառավարման հաշվին այդ հարցը լուծել»: