տուն Հասարակություն Իրավական «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներն առաջիկայում կհարցաքննվեն

«ԷԼԱՐԴ»-ի փորձագետներն առաջիկայում կհարցաքննվեն

228
0

ՀՀ քննչական կոմիտեն Ամուլսարի գործով ձեռք են բերել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն անցկացնել նոր ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, որը տալիս է եզրակացություն՝ հիմնվել է այլ շահագրգիռ մարմինների կողմից տրված եզրակացությունների վրա: Պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ժամանակին չեն ստուգվել կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած այդ տվյալները: Կարծում եմ նաև, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներին՝ տված եզրակացության շուրջ, հարցաքննելու կարիք կա՝ պարզաբանումներ տալու համար: Առաջիկայում նրանք կկանչվեն եզրակացության շուրջ հարցաքննության»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Ամուլսարի գործի վերաբերյալ դեռևս վերջնաժամկետ չկա, քանի որ այդ ամենը կապված է փորձաքննությունների, տարբեր մասնագետների կարծիքների, ստուգումների հետ:

Դեռևս2014թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը:Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և2018թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների80տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների,փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան,որ2018թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ,քիմիական,մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել էELARDընկերությունըTRCընկերության հետ համատեղ,որի համար կառավարությունը հատկացրել էր396 900դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել էELARDընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է,որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները,ըստ որի՝

  • Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերըՋերմուկչենհասնի.
  • Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամասը,որը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա:Սակայն ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերի հետչիառաջացնիՍևանալճիկոնցենտրացիաներինշանակալիկամնույնիսկչափելիփոփոխություններ՝ նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերի պատճառով:
  • ստեղծված են5հիդրոերկրաբանական միավորներ,որոնք պատշաճ կերպով ապահովում են,որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները:Արփա,Դարբ,Որոտան գետերի վրա ստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները,ընդհանուր առմամբ,բավարար են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here