Հաջորդ շաբաթ ԱԺ էթիկայի հանձնաժողովը պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունից ստացված դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի: Ինչպես տեղեկացնում են ArartNews.am-ի աղբյուրները, Էթիկայի հնաձնաժողովը մինչ որոշում կայացնելը ևս մեկ անգամ պատրաստվում է հանդիպել կողմերի հետ և քննարկվել խնդիրը: Մեր տեղեկությունների համաձյան` այսօր Էթիկայի հանձնաժողովը կհանդիպի «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, իսկ հետո կհանդիպեն ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ-ում ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե ինչո՞ւ է «Ինչ, որտեղ, երբ» խաղն անցկացվում ռուսերենով, արդյոք դա օրենքի խախտում չէ՞, զայրացրել էր Մանվել Բադեյանին, ով նշել էր. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականի՞ց ըտենց եք մտածում»