տուն Լուրեր Էթիկայի հանձնաժողովը կրկին «դոշ տվեց» ՀՀԿ-ականի համար

Էթիկայի հանձնաժողովը կրկին «դոշ տվեց» ՀՀԿ-ականի համար

81
0

3-1_Hermine-Naxdalyan

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ Էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած դռնփակ նիստի ժամանակ մերժել է սկսելու լրագրող Արևիկ Իսաջանյանի դիմումի քննությունն՝ ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:
Լրագրող Արևիկ Իսաջանյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի մասնակցել հանձնաժողովի նիստին.«Ինձ չեն հրավիրել հանձնաժողովի նիստին և դեռ տեղյակ չեմ, թե ինչ է քննարկվել: Ինձնից միայն ուզել են ձայնագրությունը, որը ես տրամադրել եմ իրենց»,-ասաց Արևիկ Իսաջանյանը: