տուն Հասարակություն Էդ ո՞վ ա էդ մի մարդը, որի կողքին պատրաստ եք կանգնել․ կարո՞ղ...

Էդ ո՞վ ա էդ մի մարդը, որի կողքին պատրաստ եք կանգնել․ կարո՞ղ ա անունն էլ, ազգանունն էլ Ս-ով ա սկսվում

329
0

Armtimes.com-ը գրում է.

Հալելույա․ առաջին անգամ Էդմոն Մարուքյանը քաղաքական ելույթ ունեցավ։ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ելույթին։

«Ուզում եմ հասկանալ՝ ուր էին այս ելույթները 6-րդ գումարման ԱԺ-ում, որովհետեւ թերեւս էն ժամանակ սենց խոսելը մի քիչ հարմար չէր։ Էն ժամանակ մի քիչ վտանգավոր է՞ր այս տոնով եւ այս հռետորաբանությամբ նախորդ ԱԺ-ում խոսելը։ Հո բան չի՞ փոխվել, կարող ա՞ երկրում հեղափոխություն ա եղել, նոր եք նկատել։ Ո՞վ ա ձեզ սպառնում, խոսքը ՀՀ ժողովրդի մասին է։ Էդ դեմագոգիկ՝ մի մարդու կողքին կգնամ կկանգնեմ։ Բա ինչի՞ չեկաք ՀՀ 100000-ավոր մարդկանց կողքին կանգնեիք։ Էդ ո՞վ էր էդ մի մարդը, կարող ա՞ ազգանունն էլ անունն էլ Ս-ով ա սկսվում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում