տուն Լուրեր Բլոգ Էդ բիզնեսից դեռ ոչ ոք չի հրաժարվել

Էդ բիզնեսից դեռ ոչ ոք չի հրաժարվել

150
0

Այսօր լսեցի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հայտարարությունը առ այն , որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու` միտումը դեպի թանկացում է : Միևնույն ժամանակ նա հայտարարեց , որ գույություն ունեցող գնով սպասարկելը անհնար է և գնի հետ կբարձրանա նաև որակը:

Այնքան բան կա հակադարձելու, բայց հիշեցնեմ պրն Արեյանին միայն , որ նույն բաները ասվում էր նաև անցյալում, բայց չնայած դրան մեր այսօրվա տրանսպորտը իրենից ներկայացնում է հնամաշ, անորակ , ոչ ապահով և մեծ ստվեր ունեցող շահութաբեր բիզնես: Բիզնես, որից ոչ մի գծատեր դեռ չի հրաժարվել, չնայած նշված անշահութաբերությանը:
Կոչ եմ անում փոխքաղաքապետին , քաղաքապետի հետ միասին բարձրորակ և հանձնաժողովաքննարկ տրանսպորտի պակասող գումարը փնտրեն ոչ թե ՀՀ քաղաքացիների գրպանում, այլ կես միլիոն դոլլարանոց համերգների, կարմիր գծերի և ստվերի մեջ: Վստահ եմ, որ հերթական Ամանորի ծանր ծախսերի, անհիմն գազի թանկացումի և օր օրի աճող աղքատության ու արտագաղթի երկրում քաղաքացին չի հանդուրժելու հերթական թանկացումը: Եվ Աստված գիտի գուցե 150 դրամը կհանդիսանա մեր իշխանության Աքիլեսյան գարշապարը և ժողվրդի վերջնական զարթոնքը: Այդ օրը ժողովրդի միակ երթուղին կարող է դառնալ դեպի Բաղրամյան 26 , և գուցե կպարզվի, որ այդ երթուղու գինն ընդամենը 50 դրամ էր:

Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here