տուն Քաղաքական Միջազգային Էդվարդ 8-րդի գանձերը վաճառվել են աճուրդում

Էդվարդ 8-րդի գանձերը վաճառվել են աճուրդում

93
0

article-1334499-0C4C3D21000005DC-182_964x792

Վինձորի դուքս Էդվարդ 8-րդին և նրա կնոջը՝ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնին պատկանող ոսկերչական իրերն ու այլ գանձերը վաճառվել են Լոնդոնում աճուրդի ժամանակ։ Գնորդները դրանց համար վճարել են ավելի քան մեկ միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Sotheby’s-ում նշում են, որ այս զույգի սիրո պատմության նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։

Հիշեցնենք, որ 1936 թվականին Էդվարդ 8-րդը հրաժարվել է գահից, որպեսզի ամուսնանա ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ, ով չուներ ազնվական ծագում, ինչը նշանակում էր, որ թագավորը չէր կարողանա ամուսնանալ նրա հետ, եթե մնար գահին։  Էդվարդ 8-րդի և ամերիկուհու սիրավեպը կարող էր սահմանադրական լուրջ ճգնաժամի հանգեցնել, ինչը կանխվեց նրա հրաժարականով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here