տուն Քաղաքական Միջազգային Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքն է․ ԱՄՆ ԱԱԳ ղեկավար

Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքն է․ ԱՄՆ ԱԱԳ ղեկավար

319
0

1184708

Գործակալ Էդվարդ Սնոուդենի գործողությունները սպառնալիք են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերը։ Միաժամանակ նա հերքել է, որ ԱՄՆ-ն վերահսկել է այլ պետությունների ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային փոստը՝ այս պնդումները որակելով կատարյալ կեղծիք։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեպերը հայտարարել էր, որ Վաշինգտոնի դաշնակիցները զբաղված են ԱՄՆ-ի վերաբերյալ գաղտնի տեղեկություների հավաքագրմամբ։ Միաժամանակ նա հավելել է, որ հետախուզությունն իրոք հետևել է օտարեկրյա առաջնորդներին, և որ դա ամերիկյան հետախուզության հիմնական գործառույթներից մեկն է։

Հիշեցնենք, որ ամերիկյան նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պարբերաբար իրականացնում են օտարերկրյա ղեկավարների և քաղաքացաիների գաղտնալսումներ և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցների լրտեսում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here