Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը հանդես են եկել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախաձեռնությամբ: Նրանք առաջարկել են շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներում նախատեսել, որ կազմակերպիչը ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ տարիքի վերաբերյալ: «Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծով սահմանել կազմակերպչի կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկակական անձի անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթղթերը ստուգելու կարգը կամ այդ կարգի սահմանումը նախագծով վերապահել լիազոր մարմնին»,- ասված է նախագծի մասին կառավարության եզրակացության մեջ, որը քննարկվելու է կառավարության հինգշաբթի օրվա նիստում: Կառավարությունը որոշ առաջարկներ է արել և նախագծին իր տված եզրակացության մեջ գրել, որ օրենքի նախագիծը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:
տուն Տնտեսական Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանն ուզում են, որ խաղատուն մտնողների տարիքն ստուգվի