տուն Քաղաքական Հայաստան Էդմոն Մարուքյանը ներողություն խնդրեց

Էդմոն Մարուքյանը ներողություն խնդրեց

502
0

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խոսեց հայտնի միջադեպի մասին:

Որպես արդարացում ԼՀԿ ղեկավարն ասաց, որ իրենք էլ միս ու արյունից մարդիկ են, և երբեմն նյարդերը տեղի են տալիս, համբերության բաժակն է լցվում, և թույլ են տվել որոշակի վրիպումներ, որի համար ցավում են:

Մարուքյանն իր խոսքում ընդգծեց, որ քաղաքական հարցի տիրույթ են ներմուծվել անձնական բնույթի հարցեր, և խորհրդարանի ամբիոնում շահարկվել են անձնական հարցեր ու սրբություններ:

ԼՀԿ ղեկավարն ասաց, որ եթե  իրենց կամ իրենց հետևորդների կողմից որևէ հայտարարություն սրբություններին վիրավորանք է ընկալվել` ինքը ներողություն է խնդրում:

Հայկ Մագոյան