տուն Քաղաքական Հայաստան Ձեռքերդ հեռու մեզանից. «Առաջին լրատվական»-ի աշխատակազմ

Ձեռքերդ հեռու մեզանից. «Առաջին լրատվական»-ի աշխատակազմ

327
0

Քաղաքական պայքարում միջոցների մեջ խտրություն չդնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության և համանուն կուսակցության տխրահռչակ նախագահ Էդմոն Մարուքյանը իր նպատակներին հասնելու համար արդեն չի խորշում ներքաշել մեր լրատվամիջոցը։ Այդ կեղտոտ գործընթացի շրջանակներում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է  «Առաջին լրատվական» -ին՝ ասելով, թե աջակցել է վերջինիս կայացմանը։

Քաղաքական պայքարում միջոցների մեջ խտրություն չդնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության և համանուն կուսակցության տխրահռչակ նախագահ Էդմոն Մարուքյանը իր նպատակներին հասնելու համար արդեն չի խորշում ներքաշել մեր լրատվամիջոցը։ Այդ կեղտոտ գործընթացի շրջանակներում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է «Առաջին լրատվական»-ին՝ ասելով, թե աջակցել է վերջինիս կայացմանը։

 
 

Այս ստոր ստին անդրադառնալու միակ պատճառը զգուշացումն է սույն՝ վերից վար սուտ հայտարարության հեղինակին ու բոլոր նրանց, ովքեր կփորձեն իրենց կեղտոտ ներքաղաքական խաղերում ներքաշել լրատվամիջոցներին ու, մասնավորապես, «Առաջին լրատվական»-ին։

«Առաջին լրատվական»-ը կայացել է միայն ու բացառապես կուռ թիմի նվիրումի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ։ «Առաջին լրատվական»-ն անշուշտ իր գործունեության ընթացքում ունեցել է նաև սխալներ ու բացթողումներ, որոնցից ամենակոպտագույնը եղել է կայքի հիմնադրի խնդրանքով Էդմոն Մարուքյան անկախ պատգամավորին և հետագայում նրա քաղաքական ուժին ցուցաբերված բազմակողմանի աջակցությունը։

 
 

Հայաստանում ամեն օր ապացուցվում է այն պարզունակ մտայնությունը, որ քաղաքականությունն ու բարոյականությունն իրար հետ աղերս չունեն։ Ապացուցվում է բոլոր նրանց կողմից, ովքեր այդ բանաձևով արդարացնում են իրենց բարոյազրկումը։ Դա, սակայն, յուրաքանչյուրի ու բոլորի իրավունքն է՝ բարոյազրկվե՛ք՝ որքան ցանկանում եք, սակայն չփորձե՛ք մյուս անգամ ձեր կեղտոտ խաղերին խառնել լրատվամիջոցներին։ Այլապես պատասխանը կլինի շատ խիստ ու ցավոտ և չի սահմանափակվի միայն որոշների դիմակազերծմամբ։ Ձեռքներդ հեռու «Առաջին լրատվական»-ից:

«Առաջին լրատվական»-ի աշխատակազմ