ՊՍԺ-ի և Ուրուգվայի հավաքականի 27-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին հրաժարվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է The Daily Star-ը:
Անգլիական ակումբը պատրաստ էր նրա տրանսֆերի համար վճարել 80 մլն ֆունտ ստերլինգ: Իսկ Կավանիին առաջարկվել էր երկարատև պայմանագիր` շաբաթական 280 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Կավանին իր որոշումը բացատրել է Չեմպիոնների լիգայում հանդես գալու ցանկությամբ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» այս տարի, ամենայն հավանականությամբ, չի կարողանա ստանալ այդ մրցաշարի ուղեգիր, քանի որ վատ է հանդես գալիս Անգլիայի առաջնությունում: