«Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական»,- Araratnews.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն` Էդիկ Բարսեղյանն օրերս ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: Նրան փոխարինում է Արամայիս Գրիգորյանը:
Էմմա Պալյան