Եկատերինբուրգի «Ուրալը», որը հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կհրաժարվի 5 ֆուտբոլիստների ծառայություններից: Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում:
«Ուրալը» կլքեն Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը, ինչպես նաև պաշտպաններ Միլան Վյեշտիցան ու Անդրեյ Չուխլեյը, կիսապաշտպան Նիկոլայ Սաֆրոնիդին: