Այսօր «Ամկար» — «Ուրալ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրը։ Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար պայքարող «Ուրալը» չափազանց կարևոր 3 միավոր նվաճեց՝ հաղթելով 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մանուչարյանը։ 10 րոպե անց նա փոխարինվեց։ Խաղի վերջակետը դրեց Եկատերինբուրգը ներկայացնող թիմի կիսապաշտպան Վլադիմիր Խոզինը։
26-րդ տուրից հետո «Ուրալը» 27 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։