Արևմտյան Աֆրիկայում «Էբոլա» տենդից ավելի քան 100 մարդ է մահացել, 175-ը՝ վարակվել։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Գվինեայի առողջապահության նախարարությանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Կեյձի Ֆուկուդայի խոսքերով՝ հիմնական բարդությունն այն է, որ համաճարակն արդեն տարածվել է ողջ Արևմտյան Աֆրիկայում։
«Էբոլա» տենդը վարակիչ օդակաթիլային համաճարակ է, որի դեմ բուժում առայժմ գոյություն չունի։ Ըստ վիճակագրության՝ մինչև 90% վարակվածները մահանում են։