տուն Քաղաքական Միջազգային Էբոլան ստիպել է Լիբերիայի իշխանություններին երկրի բնակչության մեծ մասի համար հայտարարել արձակուրդ

Էբոլան ստիպել է Լիբերիայի իշխանություններին երկրի բնակչության մեծ մասի համար հայտարարել արձակուրդ

88
0

ebola-mali-three-victims.si

Լիբերիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել երկրի մի շարք շրջանների դպրոցներն ու ուսումնական հաստատությունները էբոլա վարակի տարածման պատճառով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

«Կրթության նախարարության նոր հրամանի համաձայն՝ բոլոր դպրոցները փակվում են», — հայտարարել է Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, ով ուղերձով դիմել է երկրի բնակչությանը։ Բացի այդ, պետական պաշտոնյաների մեծ մասի համար նախատեսված է 30-օրյա արձակուրդ, մինչև որ կանցնի վարակի ակտիվ փուլը։

Լիբերիայի նախագահը նաև օգնության կոչով դիմել է միջազգային հանրությանը։

Այս պահի դրությամբ անբուժելի այս վարակով հիվանդացել է 196 մարդ, որոնց մեծ մասը մահացել է, քանի որ բժիշկներին չի հաջողվել գտնել դրա բուժումը։