Էբոլա վիրուսի համաճարակն իսկական խուճապ է առաջացրել Արևմտայ Աֆրիկայում, քանի որ դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին հայտարարել են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները։ Հաղորդում է France Presse գործակալությունը։
Գվինեայում, Սյերա Լեոնեում և Լիբերիայում այս հիվանդության զոհ է դարձել 337 մարդ։ Այս պահին հիվանդների թիվը կազմում է մոտ 6 հազար։ Էբոլան շատ արագ տարածվում է, քանի որ նրա բուժման մեթոդն առայժմ հայտանբերված չէ։ Մահացության թիվը կազմում է 90 տոկոս։ Օդանավակայաններում վերահսկողության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ Գամբիայում նույնիսկ փակել են սահմանը Գվինեայի և Սենեգալի հետ։
Էբոլայով հիվանդների մոտ նախ նկատվութմ է թուլություն, ախորժակի կորուստ, եհտո բարձր ջերմություն, լուծ, որոշ դեպքերում՝ ներքին արյունահոսություն։