Ազգային ժողովում շարունակում են ծրագրային ելույթներ ունենալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուները: Կառույցի առաքելության ու իր մոտեցումների մասին խոսել է նաև Հայկուհի Հարությունյանը, որին առաջադրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Թեկնածուն հատկապես կարևորել է, որ հասարակության մեջ լինի զրո հանդուրժողականություն կոռուպցիայի կանխարգելման հարցում:
Հավելենք, որ հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը: