տուն Հասարակություն Զրույց Կաննի կինոփառատոնում ընդգրկված հայկական ֆիլմի շուրջ

Զրույց Կաննի կինոփառատոնում ընդգրկված հայկական ֆիլմի շուրջ

387
0
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հրավիրում է մասնակցելու առցանց զրույց քննարկման՝ Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի մտահղացման, արտադրական, հետարտադրական և փառատոնային ճանապարհի մասին: Հանդիպմանը կմասնակցեն ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը: Հանդիպումը կվարի «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը` 13:00-ին, և կհամակարգվի zoom հարթակի միջոցով, որտեղ կկարողանաք հղել նաև ձեր հարցերը:
Փառատոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջ՝

https://www.facebook.com/Golden.Apricot/