տուն Հասարակություն Իրավական «Զվարթնոցի» ծառայողները հայտնաբերել են Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող անձին

«Զվարթնոցի» ծառայողները հայտնաբերել են Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող անձին

259
0

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդի, որը 2016 թվականից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տեղեկության համաձայն երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ ՁՊՎ։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here