տուն Տնտեսական Զվարթնոցի հարակից շենքերի բնակիչների համար նոր շենքեր կկառուցվեն

Զվարթնոցի հարակից շենքերի բնակիչների համար նոր շենքեր կկառուցվեն

329
0

զվարթնոցի կլոր շենք«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի և նախկին հանրակացարանների սենյակներում բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար այս տարի շինարարական աշխատանքներ կիրականացվեն: Այս մասին ասվում է կառավարության այս տարվա գործունեության գերակա խնդիրների ծրագրում:

«Ներկայիս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում առկա բնակեցված շենքերը հարմար չեն տեղակայված թռիչքային անվտանգության նկատառումներից ելնելով և կարող են խանգարել հետագայում այդ տարածքում ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքները կառուցելու ժամանակ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ամբողջական և արդիական շահագործման ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է ավարտին հասցնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների համար նոր բնակելի շենքերի կառուցման աշխատանքները: Արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների համար կկառուցվեն նոր բնակելի շենքեր, որով կլուծվի 176 ընտանիքների սոցիալական խնդիր»,- ասված է կառավարության այս տարվա գերակայությունների գերակայության հիմնավորման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here