«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 15-ից կայանման նոր սակագներ կգործեն, սակայն տերմինալներով վճարելիս գները կմնան նույնը: Այս մասին հայտնումէ օդանավակայանի «Ֆեյսբուքի» էջը:
Ավտոկայանատեղի վճարման գործընթացը հեշտացնելու համար օդանավակայանի տարածքում տեղադրվել է վճարային 7 տերմինալ. 4-ը՝ առաջին հարկում, դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (ամեն մեկի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում, դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (ամեն մեկի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում :
«Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, կարելի է վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը»,- նշվում է գրառման մեջ:
Տերմինալների միջոցով վճարելիս գները նույնն են:
Վճարային տերմինալ.
• առաջին 10 րոպեն անվճար է,
• 1 ժամվա կայանումը՝ 500 դրամ,
• 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2000 դրամ,
• 5-30 օր կայանումը՝ 10,000 դրամ:
Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
• 1 ժամվա կայանումը 800 դրամ է,
• 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3000 դրամ,
• 5-30 օր կայանումը՝ 15,000 դրամ:
Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարել կարելի է միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
• միկրոավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը 2000 դրամ է,
• ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3000 դրամ:
Կայանման կտրոնի կորստի դեպքում տույժը 20,000 դրամ է, վճարումը պետք է անել միայն դրամարկղում: