Araratnews-ը հայտնել էր «Դնեպրավիա» ընկերությունը որոշման մասին, ըստ որի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու են Խարկովից չվերթները դեպի Թբիլիսի, Երեւան, Բաթումի եւ Բաքու։
Araratnews-ը կապվեց «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական բաժնի հետ, որտեղ տեղեկացրեցին, որ ծանոթ չեն նման որոշման և չեն կարող մեր հարցերին պատասխանել.
-Մենք դեռ սեպտեմբերի չվացուցակները չենք ստացել, ուստի չենք կարող պատասխանել՝ կարող է նման բան լինել, թե ոչ,- ասաց «Զվարթնոց»-ի աշխատակիցը:
Իսկ Araratnews-ի լրագրողի՝ «Դնեպրավիա»-ի Երևանյան ներկայացուցչության հետ կապվելու փորձերն անցան ապարդյուն, քանի որ երկու հեռախոսահամարներին էլ պատասխանող չկար: