տուն Հասարակություն ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում

148
0

Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Զորամասի հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Նշվում է, որ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ: