տուն Քաղաքական Հայաստան ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին

410
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած փակ նիստին ներկա էր ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Դռնփակ նիստի թեման վերջին շրջանում բանակում գրանցված մեկ տասնյակից ավելի մահվան դեպքերն էին:

Երկու հանձնաժողովների հրավիրած նիստից հետո ԳՇ պետը պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե արդյոք Արտակ Դավթյանը պատրաստվում է հրաժարական տալ, Գլխավոր շտաբի պետն ասաց, որ նման բան չկա, և ինքը հրաժարական չի տա:

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել կադրային քաղաքականության մասին: Եվ մամուլում տարածվել էին լուրեր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Այս առնչությամբ էլ Արտակ Դավթյանն ասաց. «Կադրային փոփոխություններ կլինեն, որի մասին պաշտոնապես կհրապարակվի։ Իսկ Արցախի ՊԲ նախարարի հրաժարականի հետ կապված կասեմ, որ դա մեր իրավասությունների խնդիրը չէ, դա Արցախի նախագահի և պաշտպանության նախարաի խնդիրն է: Այս հարցերով պատասխան չունեմ»,- ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Հայկ Մագոյան