Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի աճյունը կարտաշիրիմվի։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետն ասել է, որ դատախազությունն ակտիվ աշխատում է Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները պարզելու համար, իսկ արտաշիրիմմանը կմասնակցի շվեյցարական կամ իսրայելական փորձագիտական խումբ։ Բացի այդ, այս գործով ստեղծվելու է նաև հանձնաժողով։
Հիշեցնենք, որ 2005 թվականի Զուրաբ Ժվանիան մահացել էր ընկերոջ բնակարանում։ Պաշտոնական վարկածով, նա և ընկերը խեղդվել էին շմոլ գազից։ Սակայն Ժվանիայի հարազատներն այս վարկածին չեն հավատում, իսկ Վրաստանում իշխանափոխությունից հետո դատախազությունը կրկին սկսել է այս գործի քննությունը։