Զույգերի մեծ մասին բավական է ընդամենը մեկ քննարկում՝ երեխա չունենալու մասին որոշում կայացնելու համար: Այս մասին վկայում են բրիտանացի գիտնականները: Հաղորդում է Gazeta.ru-ն:
Մի խումբ գիտնականներ Բրիտանիայի սոցիոլոգների ասոցիացիայի նիստի ժամանակ հայտարարել են, որ նման եզրակացության եկել են երեխա չունեցող մոտ հազար կանանց շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Գիտնականները պնդում են, որ մեկ անգամ ընդունված որոշումն հաճախ նոր քննարկում չի ենթադրում:
Միաժամանակ ասվում է, որ իրենց որոշումը փոխելու համար զույգերին անհրաժեշտ է ժամանակ և առնվազն երկու նման խոսակցություն: