տուն Հասարակություն Զուգարանի դռները բացում ես, աղետի գոտի կարծես լինի. վարչապետը՝ ռեստորանների մասին

Զուգարանի դռները բացում ես, աղետի գոտի կարծես լինի. վարչապետը՝ ռեստորանների մասին

255
0

«ՀՀ ռեստորանների դեպքում էլ պետք է ստանդարտներ լինեն՝ ինչքան սանիտարական տարածք պետք է լինի, ինչքան կետ լինի: Չի կարելի 500.000 դոլար ռեստորան կառուցել, բայց ալարել 50 դոլար ավելի ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ասաց, որ ռեստորանների զուգարանների դռները բացում ես, թվում է՝ աղետի գոտի է:

Վարչապետն ասաց, որ Հայաստան են գալիս միջին խավի զբոսաշրջիկները, որոնք գալիս են սար տեսնելու, ոչ թե օգտվելու ճոխ ծառայություններից: