Հարավային Կորեայի Սուվոն քաղաքում բացվել է «Զուգարանային մշակույթի այգի», որտեղ ներկայացված են տարբեր թեմատիկ նմուշներ։ Այնտեղ այցելուները ոչ միայն կարող են լուսանկարվել դրանց կողքին, այլեւ ծանոթանալ զուգարանների ստեղծման պատմությանը՝ սկսած վաղնջենական ժամանակներից մինչեւ մեր օրերը։