տուն Լուրեր Բլոգ Զորի Բալայանի Պուտինին հղված նամակից անհասկանալի մտքերը

Զորի Բալայանի Պուտինին հղված նամակից անհասկանալի մտքերը

443
0

Արթուր Ղազարյանը իր բլոգում գրում է.

«Զորի Բալայանի Պուտինին հղված նամակից իմ համար զարմանալի և անհասկանալի մտքերի մեջբերում առանց մեկնաբանությունների:

Գյուլիստանի պայմանագիրը Պուտինին հիշեցնելը, նշանակում է նոր անեքսիայի հրավիրում ոչ միայն Ղարաբաղի այլ նաև Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, այսօրվա Ադրբեջանի:
Բալայանը ուղղակիորեն ռուսներին խնդրում է վերատիրանալ այս բոլոր պատմական տարածքներին:

“Согласно договору, Персия признавала переход к России Дагестана, Картли, Кахети, Мегрелии, Имеретии, Гурии, Абхазии и части современного Азербайджана, где находились ханства: Бакинское, Карабахское, Гянджинское, Ширванское, Шекинское, Дербентское, Кубинское. К России отошла также часть Талышского ханства.”

1. “Մոսկվայի (1921 թվականի մարտ) եւ Ղարսի (1921 թվականի հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին:”2. “Հայաստանը եւ Վրաստանը Անդրկովկասից ռուսական զորքերի դուրս բերումից հետո ստիպված էին ստեղծել անկախ հանրապետություններ,”3. Այդ տվյալներն ամենից շատ պետք են Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Պետք են Ռուսաստանին: Այդ փաստարկները ցույց են տալիս, թե ինչպես մեր ընդհանուր տարածքի վրա ստեղծվեց նոր թուրքական հանրապետությունՙ սահմանային ծայրամասում:

4. Իննսունական թվականների քաղցած եւ ցուրտ Ռուսաստանում հանկարծ հայտնվեցին «էժան» բանվորական ուժի ողջ բրիգադներ Թուրքիայից: Քանզի այդ ժամանակ հետխորհրդային, ավելի ճիշտՙ լուժկովյան Մոսկվան սկսեց հիմնավորապես վերակառուցվել նոր ձեւով, որը ոչ մի ընդհանուր բան չուներ ավանդական ռուսական ճարտարապետության հետ: Այն տարիներին ես հաճախ էի մտածում այն մասին, որ եղել է ժամանակ, երբ Ռուսաստանում շինարարական եւ ճարտարապետական աշխատանք կատարել են նաեւ հայերը:

5. Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկրորդ անգամ ընտրվելով Ռուսաստանի նախագահ, Դուք երկրորդ անգամ ինքնըստինքյան դարձաք ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահ: Մենք անընդհատ լսում ենք այն մասին, թե իբր ժամանակն է արդեն «ինչ-որ բան» ձեռնարկել: Կցանկանայի ձեզ խորհուրդ տալ. մի՛ շտապեք (ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին) կատարել մինչեւ վերջ չմտածված, մինչեւ վերջ չհաշվարկված քայլ: Երբ մոտենում ես անդունդի եզրին, անհրաժեշտ է անել ամենից սթափ, փրկիչ քայլը՝ քայլ ետ: Մտածեք վաղը չէ մյուս օրվա մասին:

6. մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, ներեցեք չափն անցնելու համար, խորհուրդ կտայի Ձեզ մտորել իրոք սուրբ մի հարցի մասին. ամեն դեպքումՙ ինչպե՞ս է այսպես ստացվել: Այն ամենից հետո, ինչ միասին ապրել են ռուս եւ հայ ժողովուրդները, հանկարծ ընդհանուր սահմաններ չունենք: Անհավատալի է: Հենց միայն XIX դարի առաջին քառորդում Ձեր եւ մեր ավելի քան 200 հազար նախնիներ իրենց կյանքն են տվել այն բանի համար, որ միավորվեն, այն բանի համար, որ ամրապնդեն «Հարավային ուղղությունը»:
7. Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ եմ խնդրում Ձեզ, եկեք ձեռքը սրտին դրած, անկեղծորեն եւ բացորոշ մտորենք այն դիլեմայի շուրջ, թե այդ ինչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, եթե վաղը հանկարծ Մինսկի խումբը վճռի վերջապես ասել իր վերջնական խոսքը: Չէ՞ որ ըստ պատմական ճշմարտության տրամաբանության, եթե իսկական փոխզիջման մասին ենք խոսում, ապա մեր կոնկրետ դեպքում պետք է նկատի ունենալ նաեւ ողջ հայկականՆախիջեւանը (ողջ ինքնավար հանրապետությունը), Շահումյանի շրջանըԵլիզավետապոլի գավառը, հայ մարշալների եւ գեներալների լեգենդար գյուղ Չարդախլուն եւ շատ այլ տարածաշրջաններ:
8. Ինչ վերաբերում է ներկայիս հարաբերություններին Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, որն ունի սեփական սահմանադրություն, որտեղ հստակ որոշված են նրա այսօրվա սահմանները, ապա մենք պետք է պարզորոշ գիտակցենք. գլխավորը՝  չխախտել մեր նախնիների սուրբ սկզբունքները, որոնք երկար ու բազմաբարդ դարերի ընթացքում մշակել են հրաշալի համատեղ պատվիրան՝ «Սիրո գինը սերն է»: Եվ միաժամանակ միշտ հիշենք, որ բարեկամության մեջ ամենակարեւորը, ամենաազնիվը, ամենաարժեքավորը սիրելն է, քան սիրված լինելը: Այդ մասին լավ եւ գործուն կերպով գիտեին ռուս եւ հայ ժողովուրդների մեծ որդիները, իսկական բարեկամներ եւ զինակիցներ Ալեքսանդր Գրիբոյեդովը եւ Խաչատուր Աբովյանը:
9. Պետք է իմաստություն եւ արիություն հավաքել եւ, ինչպես Ժան Ժակ Ռուսոն էր ասում, ձեռքը դնելով «ազնիվ սրտին», անկեղծորեն խոստովանել, որ մեր ընդհանուր երկրի փլուզումն սկսվել էր Հոկտեմբերի արշալույսին, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի խախտումով: Արդեն այն ժամանակ նենգափոխում էին պատմությունը, չիմանալով, որ չափազանց բարձր է խաթարումներ չընդունող պատմական ճշմարտության գինն ու չափը:
10. Ես լիովին համոզված եմ, որ մարդկությունն ինչ-որ ժամանակ լրջորեն կզբաղվի համացանցով»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here