տուն Քաղաքական Զորի Բալայանը այսուհետև տեղ չպետք է ունենա Արցախի հերոսների շարքում. ԼՂՀ...

Զորի Բալայանը այսուհետև տեղ չպետք է ունենա Արցախի հերոսների շարքում. ԼՂՀ կուսակցապետ

256
0

hayk okkkkkk

 

Հրապարաակխոս Զորի Բալայանի աղմուկ բարձրացրած նամակը դեռևս շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Araratnews.am-ի թղթակիցը այս հարցի շուրջ մեկնաբանություն է վերցրել «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից, ով նշել է, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հայ, ով կհամարի, որ պատրաստ է զիջել Հայաստանի իշխանությունըˋ Արցախը ներառյալ, դավաճան է, և որ Զորի Բալայանի արածն այդ կոնտեքստում տեղավորվում է. «Ես գտնում եմ, որ Զորի Բալայանը այսուհետև տեղ չպետք է ունենա Արցախի հերոսների շարքում, որովհետև այդ հերոսների օրինակով դաստիարակվում է մատաղ սերունդը, և մատաղ սերունդը չպետք է դաստիրարակվի մի գործչի օրինակով, որը պատրաստ է Արցախը համարել այլ երկրի մաս, քան Հայաստանն է»: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե  Զորի Բալայանը պատահական մարդ չէ, ավելին՝ համարվում է արցախյան և հայաստանյան իշխանություններին մոտ կանգնած մարդ, հետևաբար, չի՞ կարելի կարծել, որ նման առաջարկ հնչեցնելը ինչ-որ ձևով կարող է կապված լինել վերջիններիս դիրքորոշումների հետ, Հայկ Խանումյանը պատասխանել է.«Չեմ կարծում, որ սա Արցախի իշխանությունների կարծիքն է, չեմ կարծում, որ Արցախում նման իշխանություն ունենք, այո, Զորի Բալայանը մոտ է եղել թե՛ խորհրդային իշխանությունների հետ, թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ արցախյան վերնախավին, բայց դա բոլորովին չի նշանակում, որ Զորի Բալայանն արտահայտում է Արցախի իշխանությունների կարծիքը: Արցախը ունի իր պետական մարմինները, և կարծում եմ, որ իրենք Զորի Բալայանի կարծիքի կարիքը չունեն ինչ-որ միտք արտահայտելու համար»:

 

 

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here