Այսօր Աժ-ում ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«ՀՀ կառավարությունը իր գործունեության գերակայությունն է հռչակում ՀՀ քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության ապահովումը: Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք աղքատության և արտագաղթի չարիքների դեմ: Դրանք երկուսն էլ ունեն բազմաթիվ պատճառներ և մեկ գործիքով անհնար է դրանք վերացնել: Դրանց դեմ պայքարի թիվ մեկ միջոցն աշխատանքն է»:
«Կառավարության ծրագրերը նպատակաուղղվելու են ՀՀ քաղաքացու ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Յուրաքանչյուր հայ, որ երկրում էլ լինի, պետք է իմանա, որ Հայաստանում առկա են գործարար հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Եվ բոլորը պետք է իմանան, որ զորբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը: Ես ամենայն վճռականությամբ պայքարելու եմ դրա դեմ»,- եզրափակեց ՀՀ վարչապետը: