տուն Հասարակություն Զորացրվել են զինծառայության ժամկետն ավարտած մի խումբ զինծառայողները

Զորացրվել են զինծառայության ժամկետն ավարտած մի խումբ զինծառայողները

214
0

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 31-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար: