Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ «Հայազն կուսակցություն» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում առկա են անհիմն մեղադրանքներ՝ զպարտող ու կեղծ տեղեկություններ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի թիմի և հիմնադրամի գործունեության մասին։
Այս պահին մենք քայլեր ենք ձեռնարկում իրավական հարթությունում խնդրի լուծման ուղղությամբ։ Միաժամանակ իրավական գործընթաց է նախապատրաստվում մեր հիմնադրամի բարի համբավը զպարտությամբ ու կեղծիքներով վարկաբեկելու փորձը խափանելու, ինչպես նաև դրանով պատճառած նյութական վնասների փոխհատուցում ստանալու համար։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց։
«Զորակն» հիմնադրամը իրագործում է ծրագրեր ՀՀ սահմանամերձ գյուղերում, ինչպես նաև Երևանում և Արցախի ազատագրած տարածքում։ Հիմնադրամի գործունեությանը կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում. http://facebook.com/zorakn
Հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ «Զորակն» հիմնադրամը երբևէ չի ֆինանսավորվել և չի ֆինանսավորվում որևէ պետական կառույցի կողմից։
Կարեն Վրթանեսյան, «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ