տուն Քաղաքական Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար«Թուրքիան սպառնում է մեր անվտանգությանը». Մնացականյան

Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար«Թուրքիան սպառնում է մեր անվտանգությանը». Մնացականյան

334
0

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Բաքվում արած հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիան սպառնում է մեր անվտանգությանը։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս մասին հաղորդում է armeniasputnik.am-ը:
Նշենք, որ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտնել էր, թե Թուրքիան օժանդակելու է Ադրբեջանին` անելով ձեռքից եկածը, որ «օկուպացման տակ գտնվող Ադրբեջանի հողերը» հետ վերադարձնեն։
«Մեզ համար նորություն չէր Չավուշօղլուի դիրքորոշումը. մենք նման մոտեցումներ տարբեր առիթներով ու այլ ձևակերպումներով լսել ենք։ Չավուշօղլուի հայտարարությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ նա սպառնում է մեր անվտանգությանը»,–ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով` Թուրքիայի ԱԳ նախարարի դիրքորոշումը դատապարտելի ու անընդունելի է։
Ավելի մանրամասն՝ թերթի համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here