տուն Քաղաքական Հայաստան Զոհրաբ Մնացականյանի պատասխանը՝ Լավրովին

Զոհրաբ Մնացականյանի պատասխանը՝ Լավրովին

322
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը:

Զրույցի թեման`Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները` կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում:

Բանախոսները ներածական մասից հետո պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց մի շարք լրավամիջոցների կողմից հնչեցված այն հարցին, թե Լավրովն այսօր հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացված առաջարկությունները: Դրանք ենթադրում են փուլային կարգավորում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը և ի՞նչ փաստաթղթի և փուլային ինչ կարգավորուման մասին է խոսքը:

ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը ընդգրկուն պատասխան տվեց.

«Ես ինքս լսել եմ այդ հայտարարության մասին: Կասեմ հետևյալը: Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը` մենք, վարչապետ Փաշինյանը, եղել ենք առավել թափանցիկ և մեր դիրքորոշումները, որոշումները արտահայտել ենք շատ պարզ ձևով:

Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի: Սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Խոսել է նաև, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը այս երկու տարիների ընթացքում: Պետք է լինել շատ հստակ: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման վերաբերյալ: 2014 թվականի առաջարկությունը բանակցային փաստաթուղթ չէ»:

Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ընդգծեց, որ հայկական կողմերը երբեք զիջումների քաղաքականության չեն գնա.

«Հայկական կողմերից ոչ մեկը երբեք զիջումների չեն գնա՝ վտանգելով իր ժողովրդի անվտանգության հարցը: Այստեղ նաև ինքնորոշման հարցն է այս քննարկումներում: Մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և ստատուս: Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում`ազատ կամարտահայտության իրավունքն առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել ու չեն լինելու: Հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում, որը ենթադրի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի  անվտանգության համար սպառնալիքների ստեղծում:

Հայկական կողմերի համար առավել առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը բանակցային գործընթացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Հայկ Մագոյան