ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանեց վերջիններիս հնչեցրած հարցերին:
Մնացականյանը խոսեց հայկական կողմի դիրքորոշման մասին բանակցային գործընթացին: Նախարարն ասաց՝ պետք է սպասենք և պահպանենք զինադադարի ռեժիմը և անցնենք մեր բանակություններին:
Նախարարը նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են համանախագահների հետ: «Ես անհամբեր սպասում եմ, որ ամեն բան կարգավորվի, և անցնենք բնականոն աշխատանքի»,- ասաց նա:
«Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ունենք հարցեր, խնդիրներ, որոնց ուղղությամբ երկու բարեկամ երկրներով շարունակելու ենք աշխատել: Գազի հարցը մեզ համար չափազանց կարևոր է, և շարունակելու ենք քննարկել մեր ռուս գործընկերների հետ»,- եզրափակեց ԱԳ նախարարը: