Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի արտաքին գործերի նախարարների «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» խորագիրը կրող հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպումը, որին մասնակցում էին նաև ֆորումի հիմնադիր երկրներ Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Պերուի ԱԳ նախարարները, նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին:
«Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ին, ի թիվս այլոց, ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։