տուն Քաղաքական Հայաստան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ

280
0

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպեց  Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրլ է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատեց կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը: 

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Նախարար Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here