տուն Հասարակություն Զոհված ոստիկանի հոգեհանգիստը՝ այսօր

Զոհված ոստիկանի հոգեհանգիստը՝ այսօր

413
0

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկան՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 18:00-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  ակադեմիայում՝ Իսակովի 29 հասցեում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 4:30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբերից մեկի ոստիկանները Հաղթանակի զբոսայգու մոտ երկու երիտասարդի են նկատել, որոնք պարեկային մեքենան տեսնելով՝ փախուստի են դիմել:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել: Բռնված անձինք դիմադրել են, այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել ոստիկանի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին: Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here