տուն Բանակ Մեր հերոսները՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան

Մեր հերոսները՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան

802
0

Մայոր Գարուշ Համբարձումյան

Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում գյուղից էր, ծնված` 1989 թվականին։

2016 թվականի օգոստոսի 8-ին դեռևս կապիտան Գարուշ Համբարձումյանը ընդգրկված էր ՀՀ ԶՈՒ «Լավագույն սպաներն ու հրամանատարները» շարքում։ Նրա մասին մասնավորապես գրել էին. «Կապիտան Գարուշ Համբարձումյանը (այն ժամանակ դեռեւս կապիտան էր — խմբ.) ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:

Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից»:

Կապիտան Սոս Էլբակյան

Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղից էր, ծնված` 1992 թվականին ։