տուն Լուրեր Զոհերից խուսափելու համար պետք է արդիականացնենք մեր սահմանամերձ գոտիների պաշտպանությունը. ազատամարտիկ

Զոհերից խուսափելու համար պետք է արդիականացնենք մեր սահմանամերձ գոտիների պաշտպանությունը. ազատամարտիկ

87
0

2

Մի քանի օր անընդմեջ ադրբեջանական կողմը փորձարկում էր իր դիվերսանտների կարողությունները, հնարավորությունները: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրամանատար-ազատամարտիկ Արտակ Բագրատյանը:

«Իրենք փորձում էին տեսնելˋ որտեղ է մեր զորամիավորումների թույլ տեղերը և իրենք ինչ հնարավորություններ ունեն: Որպեսզի մենք զոհերից խուսափենք, պետք է արդիականացնենք մեր սահմանամերձ գոտիների պաշտպանությունը, իսկ մեզ համար մեկ զինվորի կորուստը շատ մեծ է, պետք է տեխնիկական միջոցներ կիրառել սահմանի վրա: Դաչիկներ տեղադրել, որ ցանկացած շարժ արձանագրվի ու երբ արձանագրվի այդ շարժը, մեր զինվորները իրենց դիրքերը գրավեն»,-ասում է Բագրատյանը:

Նա նշում է, որ կան տարբեր տեսակի սարքեր, որոնք հողի վրա անգամ թեթև շարժումը գրանցում են:

«Պետք է սահմանով մեկ տեղադրել դրանք, ընդամենը մի քանի կոպեկ գումար արժեն: Այդքան միլիոնատեր մարդ կա թե ներսում, թե տեղում: Երկրի պաշտպանության համար չե՞ն կարող 500 հազար դոլար դնեն, որ սահմանում մեր զինվորի համար անվտանգ լինի: Թող արագ արձագանքման կենտրոններ ստեղծվեն, որ հենց լինի արձագանքը, նրանք արագ հասնեն օգնության: Նման կենտրոններ պետք է լինի մարզային և սահմանային գոտիներում»,-ասաց Բագրատյանը:

Ազատամարտիկ-հետախույզ Վովա Վարդանովը ասում է, որ դա պետք է համակարգային արվի:

«Անօդաչու սարքերը, դաչիկները ես համոզված եմ, որ այդ ամենը մենք կարող ենք ոչ թե գնել, այլ արտադրել: Կա այդ ընկերությունը, որ արտադրում է Հայաստանում: Եթե մարդու զգայարաններին գումարվի անօդաչու սարքրեը, սեյսմակայուն սարքերը, ապա մեր անվտանգությունը ապահոված կլինի 120 տոկոսով: Ոնց է այդ ամենը մենք չունենք, թող քիչ ասֆալտ փռեն, թող մեր պաշտոնյանները իրենց մի քանի մեքենաները հանեն  աճուրդի, բայց անվտանգությունը ապահովված լինի»,-ասում է Վարդանովը:

Հետախույզ-ազտամարտիկ Վարդան Ենոքյանը ասում է, որ հասարակության մեջ բացարձակ խուճապ չկա, այլ հակառակ, խուճապ կա արդբեջանական կողմում:

«Ադրբեջանում մարդիկ մեքենաները բարձած հեռանում են գյուղերից, իսկ մեզ մոտ մեքենաները բարձած գնում են սահման: Մեզ մոտ խուճապ չկա, մեր զինվորները լավ պատրաստ են»,-ասաց Ենոքյանը: