տուն Քաղաքական Հայաստան ԶԼՄ-ների մասով սահմանափակումները հանվեցին

ԶԼՄ-ների մասով սահմանափակումները հանվեցին

263
0

Կառավարությունը հրավիրված նիստին հավանություն տվեց արտակարգ դրությունը մեկ ամսով ևս երկարաձգելու նախագծին:

Նախագծում սահմանափակումների մասով կային փոփոխություններ:

Դրանցից մեկը վերաբերում էր լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումներին:

Արդարադատության նախարարի զեկույցից հետո կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զանգվածային լրատվության միջոցների մասով սահմանափակումները պահպանելու անհրաժեշտություն չկա:

Ապա հավելեց, որ կառավարությունը մոնիթորինգ կանցկացնի և դաշտում կեղծ լուրերի տարածման դեպքում կրկին սահմանափակումներ կկիրառվեն ԶԼՄ-ների նկատմամբ:

Հայկ Մագոյան