Չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։
HKSTV-ի փոխտնօրենի խոսքերով՝ մահվան լուրը հայտնել է վստահելի աղբյուր։
Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատությունից հետո վեգետատիվ վիճակում է։ Պեկինում այլ չճշտված աղբյուրներ նույնպես հաղորդում են այն մասին, որ Կիմ Չեն Ինի առողջական վիճակը վատացել է սրտի վիրահատությունից հետո։ Նրանց խոսքերով՝ ստենտը սխալ է տեղադրվել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։