տուն Սպորտ Զլատան Իբրահիմովիչ — Կրիշտիանո Ռոնալդու՝ 2։3․ Պորտուգալիան մեկնում է Բրազիլիա (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ — Կրիշտիանո Ռոնալդու՝ 2։3․ Պորտուգալիան մեկնում է Բրազիլիա (տեսանյութ)

259
0

url2

Երեկ Եվրոպայում կայացան Աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային պատասխան խաղերը։ Ռումինիան սեփական հարկի տակ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը Հունաստանի հետ և զրկվեց Մունդիալ 2014-ին մասնակցելու իրավունքից, քանի որ նախորդ խաղում պարտվել էր 1։3 հաշվով։ Բրազիլիա է մեկնում նաև Խորվաթիան, որը տասը հոգով կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել Իսլանդիայի դարպասը և երկու խաղերի արդյունքում (առաջինն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0։0) դուրս գալ եզրափակիչ փուլ։

Գոլերի իսկական հրավառություն գրանցվեց Շվեդիայում, ուր տեղի հավաքականն ընդունել էր Պորտուգալիային։ Առաջին խաղում պորտուգալացիները հաղթել էին նվազագույն՝ 1։0 հաշվով։ Պատասխան խաղում էլ ուժեղ էին պորտուգալացիները։ Կրիշտիանո Ռոնալդուի 3 գոլին Շվեդիան պատասխանեց Իբրահիմովիչի դուբլով, ինչն, իհարկե, բավարար չէր հաջորդ փուլ դուրս գալու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here