տուն Սպորտ Զլատան Իբրահիմովիչի բողոքից հետո ՊՍԺ-ն հեռացրել է ակումբի խոհարարներին

Զլատան Իբրահիմովիչի բողոքից հետո ՊՍԺ-ն հեռացրել է ակումբի խոհարարներին

115
0

Zlatan-Ibrahimovic

Ֆրանսիական ՊՍԺ ակումբն աշխատանքից հեռացրել է երկու խոհարարների, ովքեր աշխատում էին ակումբի ճաշարանում։ Այս մասին հաղորդում է The Daily mail-ը։

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը քննադատել է նրանց։ Վերջինս դժգոհել է մենյուում բազմազանության բացակայությունից և մթերքների ոչ թարմ լինելուց։  Բացի աշխատանքից հեռացնելուց, ակումբը մեծացրել է ճաշարանի բյուջեն։