տուն Սպորտ Զինվորական ծառայությունից յոթ ֆուտբոլիստի տարկետումը կդադարեցվի

Զինվորական ծառայությունից յոթ ֆուտբոլիստի տարկետումը կդադարեցվի

303
0

Կառավարությունը դադարեցրեց Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի նախկին 7 ֆուտբոլիստների տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին գրում է «Արմենպրես»–ը:

Ըստ տեղեկության՝ որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 3-ի նիստում: Ըստ հիմնավորման` ֆուտբոլիստներն այլևս ՀՀ մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ չեն:

Ահա նրանք.

Դանիել Արթուրի Պետոյան  (ծնված` 2000 թվականի օգոստոսի 3-ին),

Հարություն Աբրահամի Հարությունյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 9-ին),

Սարգիս Գագիկի Սարգսյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 8-ին),

Էդիկ Գագիկի Կիրակոսյան (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 11-ին),

Էդգար Գուրգենի Ենգիբարյան (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 19-ին),

Գեղամ Սիմոնի Սիմոնյան (ծնված` 2000 թվականի սեպտեմբերի 9-ին),

Դավիթ Գագիկի Գրիգորյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 25-ին):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here