Ուկրաինայի ուժայինները միակողմանի կդադարեցնեն կրակը: Դրա դիմաց Ուկրաինայի իշխանություններն ակնկալում են, որ անջատողականները վայր կդնեն զենքերը, կազատեն պատանդներին և գրավված շենքերը: Այս մասին հայտարարել է Interfax գործակալությունը:
«Խաղաղության ծրագիրը սկսվում է կրակի միակողմանի դադարեցման իմ որոշումից: Դրանից անմիջապես հետո մենք պետք է Դոնբասի հակամարտության բոլոր կողմերից անհապաղ ստանանք այդ ծրագրի աջակցությունը: Շատ կարճ ժամանակում», — ասել է Ուկրաինայի նախագահը: Նա չի բացառել, որ կրակի դադարեցումից հետո հանցագործները կորոշեն օգտվել դրանից և վերականգնել ուժերը, այդ պատճառով նա ակնկալում է ստանալ պատասխանը շատ կարճ ժամանակում: Նա շեշտել է, որ կլինի մեծ համաներում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կատարել ծանր հանցագործություններ, իսկ վարձկանները հնարավորություն կունենան լքել Ուկրաինայի տարածքը:
Նա խոսել է նաև ուկրաինա-ռուսական սահմանի ամրապնդման մասին, որտեղից գրոհայինները ստանում են զենք և զինամթերք: