տուն Աշխարհ Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի

Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի

245
0

Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն է տարածվում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-յան պաշտոնական էջում:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝  հունվարի 8-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա. պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 4 թուրք զինվոր:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019 թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։